National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2021
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենքների նախագծեր
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել հարկային եւ մաքսային ծառայություններում պաշտոնի նշանակման հետ կապված հարցերը:

Օրենսդրական փաթեթով հարկային եւ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող 18 տարին լրացած, հարկային եւ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացն ավարտած, ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված ՀՀ քաղաքացիները:

Առաջին ընթերցումից հետո կատարվել էին տեխնիկական եւ խմբագրական բնույթի փոփոխություններ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է այս տարվա փետրվարին ընդունված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը 2022 թվականի հունվարի մեկի փոխարեն սահմանել 2022 թվականի օգոստոսի 6-ը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովականներն օրենսդրական փաթեթին եւ օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am